Եվրոպայում քննարկում են պարտադիր պատվաստման հարցը

480

Եվրամիության երկրները պետք է դիտարկեն պարտադիր պատվաստման հնարավորությունը՝ Covid-19-ի դեմ պայքարելու համար, կարծում է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ պատվաստանյութերը վճռական նշանակություն կունենան «Օմիկրոն» նոր տարբերակի դեմ պայքարում։

Նոր տարբերակի ի հայտ գալուց հետո Եվրամիությունը խստացրել է ուղևորությունների սահմանափակումները, սակայն ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումը քննարկելը ԵՄ անդամների համար «հասկանալի և տեղին է», հատկապես եթե ուշադրություն դարձնենք, որ դաշինքի բնակչության մեկ երրորդը չի պատվաստվել։

ԵՄ առանձին երկրներ արդեն քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ Սպասվում է, որ  կովիդի դեմ պատվաստումը Ավստրիայում պարտադիր կդառնա եկող տարվա փետրվարից։ Գերմանիայի հաջորդ կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հայտարարել է, որ կողմ է պարտադիր պատվաստմանը։ Նա և Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են չպատվաստվածների համար ազգային  լոքդաուն մտցնելու մասին։ Նրանց, ովքեր պատվաստման կամ հիվանդացած լինելու վերաբերյալ փաստաթուղթ չունենան, կարգելվի այցելել զանգվածային օգտագործման ցանկացած վայր, բացի դեղատներից ու մթերային խանութներից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Օմիկրոնը» տարածվում է Հարավային Աֆրիկայում
Հաջորդ հոդվածըԼավրով․ «Վերադառնում է ռազմական դիմակայության մղձավանջային սցենարը»