‘Եվրոպան ընդհանուր ճակատով հանդես է գալիս ընդդեմ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների’

755

ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի  առևանգած փաստաթղթերի նոր խմբաքանակի հրապարակումը Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ն, սեփական տնտեսական և քաղաքական շահերից ելնելով՝ լրտեսել է ոչ միայն ԵՄ երկրների քաղաքացիներին, այլև Եվրամիության առաջնորդներին, հետին պլան է մղել Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի օրակարգի մյուս բոլոր հարցերը: Այդ առնչությամբ ԵՄ ներկայացուցիչները հատուկ հայտարարություն են տարածել. «Տեղեկատվության հավաքագրումը ահաբեկչության դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչներից է: Սակայն վստահության կորուստը կարող է վտանգել համագործակցությունը: Վստահ ենք, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը պետք է հիմնվի հարգանքի և վստահության վրա, և դա վերաբերում է նաև հատուկ ծառայությունների համագործակցությանը և աշխատելու մեթոդներին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են աշխարհի 35 երկրների քաղաքական գործիչների հեռախոսազրույցները, և նրանց համար մատչելի են եղել աշխարհի խոշորագույն IT- ընկերությունների՝ Google-ի, Microsoft-ի, Facebook-ի և Twitter-ի տվյալները, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Femen-ը գրոհում է Բրիտանիան’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես կփոխվի իշխանության դասավորությունը Վրաստանում’