‘Եվրոպան նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը’

826

Բրիտանիայում և ամբողջ Եվրոպայում սկսվել են եվրոպական մայրցամաքում ամենաարյունալի պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառումները:

Ուրբաթ օրը Լոնդոնի կենտրոնում՝ Կենոտաֆ հուշահամալիրի մոտ, կկայանա լռության րոպե՝ ի հիշատակ այն պահի, երբ 1945 թ. մայիսի 8-ին Ուինսթոն Չերչիլը հայտարարեց Գերմանիայի դեմ պատերազմի ավարտը: Ուրբաթ երեկոյան ամբողջ Բրիտանիայում կվառվեն ավելի քան 200 հազար առափնյա փարոսների լույսերը:

70-ամյակի հանդիսություններ տեղի կունենան նաև եվրոպական այլ երկրներում:

Ֆրանսիայում Հաղթանակի օրը ազգային տոն է հռչակվել,  և նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին:

Նիդեռլանդներն իրենց Հաղթանակի տոնը նշել են չորեքշաբթի՝ երախտիքի տուրք մատուցելով կանադացի զինվորականներին, ովքեր երկիրն ազատագրել են նացիստներից:

Եվրամիության երկրների առաջնորդները հավաքվել են լեհական Գդանսկ քաղաքում՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված արարողությանը: Արարողության գլխավոր մասն սկսվել է տեղական ժամանակով կեսգիշերին, Վեստերպլատե թերակղզում, որտեղ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները:

Ռուսաստանը նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 70-ամյակը կնշի մայիսի 9-ին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ն ամռանը հրաժեշտ կտա մի շարք ֆուտբոլիստների’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’