Եվրոպան ուզում է հրաժարվել բնական գազից

422

Եվրամիությունը մտադիր է հրաժարվել բնական գազից՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի շրջանակներում, և մինչև 2050 թ․ էներգիայի մաքուր աղբյուրներով փոխարինել հանածո վառելիքը, որի հիմնական մատակարարը Եվրոպայում ռուսաստանյան «Գազպրոմն» է։ Եվրոպան օգտագործվող գազի գրեթե մեկ երրորդը գնում է Ռուսաստանից, իսկ Կրեմլը բազմիցս դժգոհել է Եվրամիության էներգետիկ շուկայի բարեփոխումներից։

Եվրահանձնաժողովը ժամանակ չի ձգել՝ չնայած ապագա էներգետիկ ճգնաժամին և գազի ռեկորդային գներին, և չորեքշաբթի օրը ներկայացրել է գազային շուկայի բարեփոխման նախագիծը, որը դուր չի գա ոչ միայն Ռուսաստանին, այլև ԵՄ մի քանի երկրների։

Հետևաբար՝ նախագծին դժվար ճանապարհ է սպասվում․ որպեսզի այն օրենք դառնա, Եվրահանձնաժողովի (ըստ էության՝ Եվրամիության կառավարության) նախաձեռնությունը պետք է պաշտպանեն Եվրախորհրդարանի պատգամավորները և ԵՄ 27 երկրների ՝ մոլորակի ամենախոշոր քաղաքական միության գրեթե կես միլիարդ բնակչությունը ներկայացնող իշխանությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսկ 4000 հոգու զոհաբերելու իրավունքը վաստակե՞լ էիք․ ՉԻ
Հաջորդ հոդվածը«Օրենքով գողերը» պահանջում են չստորացնել բանտապանների կողմից բռնաբարված մարդկանց