Եվրոպան սկսում է երեխաների պատվաստումը

408

Եվրոպական մի քանի երկրներ չորեքշաբթի սկսել են  հինգից տասնմեկ տարեկան երեխաների պատվաստումը, որպեսզի դպրոցները չփակվեն «Օմիկրոն» տարբերակի սրընթաց տարածման պատճառով։

Գերմանիան, Իսպանիան, Հունաստանը և Հունգարիան սկսել են կրտսեր տարիքի երեխաների պատվաստումը։ Հունաստանի կրթության նախարար Նիկի Կերամեուսն առաջիններից մեկն է եկել Աթենքի հիվանդանոց՝ որդուն պատվաստանյութ ներարկելու համար։ Այսօրվա դրությամբ՝ երկրում արդեն ավելի քան 30 հազար երեխա գրանցվել է պատվաստում ստանալու համար։

Նոյեմբերին ԵՄ-ում դեղորայքի վերահսկողության մարմինը հավանություն է տվել Pfizer-BioNTech-ով պատվաստմանը 5-11 տարեկան երեխաների համար․ այս խմբում վարակելիության ամենաբարձր մակարդակն է ամբողջ մայրցամաքում։

Դանիայում, Ավստրիայի որոշ շրջաններում արդեն նոյեմբերին են սկսել պատվաստել կրտսեր տարիքի երեխաներին։ Աշխարհի խոշոր երկրներից առաջինը Միացյալ Նահանգներում են սկսել երեխաների պատվաստումը, և հիմա արդեն ԱՄՆ-ում պատվաստվել է 5-ից 11 տարեկան ավելի քան հինգ միլիոն երեխա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀունվարին «Օմիկրոնը» գերաշռող կդառնա Եվրոպայում
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանը, ըստ էության, որդեգրել է քոչարյանական քաղաքականության «սկզբունքները»