Եվրոպացիների մեծ մասը խոսում է նոր սառը պատերազմի մասին

357

Guardian-ը գրում է Եվրախորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով սոցիոլոգիական հետազոտության (ECFR) արդյունքների մասին, որոնց համաձայն՝ ԵՄ-ի բնակիչների մեծ մասը Արևմուտքի երկրների և նրանց աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև տեսնում է նոր սառը պատերազմի բոլոր նշանները։

Այս տարվա մայիսին և հունիսին ԵՄ 12 երկրներում անցկացված հետազոտության արդյունքներով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր սառը պատերազմը հավանական է համարում հարցվածների 59 %-ը։ Իսկ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև նման դիմակայությանը հավատում է հետազոտության մասնակիցների 44 %-ը։ Չինաստանի վերաբերյալ թվերն այլ են, ԱՄՆ-ի հետ Չիանստանի կողմից սառը պատերազմի մեջ մտնելու մասին խոսում է եվրոպացիների 62 %-ը, իսկ Եվրամիության դեպքում՝ 31 %-ը։

Ուշագրավ է, որ հարցվածների մեծ մասը չի կարծում, որ իրենց սեփական պետությունը սառը պատերազմ է վարում Ռուսաստանի և Չինաստանի դեմ, ինչը  շեշտում են հետազոտության հեղինակները։

«Եվրոպացիների կարծիքով՝ նոր սառը պատերազմն ընթանում է, բայց դրա հետ իրենք որևէ առնչություն չեն ուզում ունենալ, — նշել է ECFR-ի տնօրեն Մարկ Լեոնարդը։- Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ «սառը պատերազմի» հռետորաբանությունը կարող է վախեցնել եվրոպացի ընտրողներին»։

Նման դիրքորոշումը հետազոտության հեղինակներն այսպես են բացատրում․ «Հավանաբար՝ եվրոպացիներին ավելի մտահոգում են ազատության նկատմամբ ներքին սպառնալիքները, քաղաքական բևեռացումը և մեծ փողերի իշխանությունը, քան արտաքին սպառնալիքները, որոնք գալիս են թշնամական պետություններից»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանի արժեքը աճել է ու հասել 9 մլն եվրոյի
Հաջորդ հոդվածըԽաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորները