‘Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Բաքվից նվերներ ընդունելու մեջ – «Ազատություն»’

917

Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է քննարկել 9 օրենսդիրների հարցը, ովքեր կասկածվում են անցյալ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Ըստ աղբյուրի, եվրոպական մի շարք հեղինակավոր գործակալություններ գրում են, որ Կրիստինա Օյուլանդը, Յացեկ Վլոսովիցը, Սլավի Բինևը, Ժիրի Մաստալկան, Իվո Վայգլը, Ալեքսանդրա Թեյնը, Հանու Թակուլան, Օլեգ Վալյալոն և Նիք Գրիֆինը եվրոպական պառլամենտի պատգամավորներ են, ովքեր անցյալ տարի հոկտեմբերին մեկնել էին Ադրբեջան` ընտրությունները վերահսկելու համար: Այժմ պարզվել է, որ նրանք «մոռացել են» հայտնել Եվրախորհրդարանին, որ Ադրբեջանի կառավարությունն է իրենց հրավիրել, և չեն հայտարարագրել իրենց այցը կայքում, ինչպես պահանջում է էթիկայի վարքականոնը:

Ուշագրավ է, որ այս կասկածվող պատգամավորներից մեկը` Կրիստինա Օյուլանդը նաև Եվրամիություն — Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է, որի նիստը օրեր առաջ կայացավ Ստրասբուրգում:

 Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Լոնդոն. ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Սև երեքշաբթի Ղազախստանում’