‘«Եվրո-2016»-ի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում 323 երկրպագու է ձերբակալվել’

1084

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության մեկնարկից ի վեր Ֆրանսիայի իրավապահ մարմինները 323 երկրպագու են ձերբակալել։ Նրանցից 196-ը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում է Get French Football-ը։

Ձերբակալվածների թվում են 43 ռուս երկրպագու։ Եվս 20 ռուս երկրպագու արտաքսվել է Ֆրանսիայից։

Հիշեցնենք, որ այսօր Լիլլում դանակահարվել են Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների մեկական երկրպագու։ Հանցագործների ինքնությունը ճշտվում է։

Նախորդ հոդվածը‘ Շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’