‘Եվրո-2016. Oր երկրորդ’

854

Այսօր՝ երկուշաբթի оրը, կշարունակվիեն ընտրական առաջին փուլի հանդիպումները: Տեղի կունենա 9 հանդիպում: Համառոտ ներկայացնում ենք այդ խաղերի ազդագրերը:

С խումբ

Իսպանիա-Մակեդոնիա, ժամը՝ 22:45

Իսպանացիները նոր ընտրական փուլում պետք է կարողանան ապացուցել բրազիլիական ֆիասկոյի պատահականությունը: Թեև շատ մասնագետներ ու երկրպագուներ, ֆրանսիացիների հետ խաղում կրած պարտությունից հետո, շտապեցին Վինսենտե դել Բոսկեին գլխավոր մարզչի պաշտոնւմ թողնելու որոշումը սխալ համարել,այնուհանդերձ, Եվրոպայի գործող չեմպիոնների խումբը այսպես կոչված անցողիկ է համարվում, ուստի Մակեդոնիայի, Լյուքսենբուրգի կամ էլ Բելառուսիայի հետ հանդիպումներից մեծ ցանկության դեպքում էլ լուրջ հետևություններ չի կարելի անել:

Լյուքսենբուրգ-Բելառուսի Հանրապետություն, ժամը՝ 22:45

Բելառուսները, հավանաբար, կպայքարեն Եվրո-2016-ի ուղեգրերից մեկը ձեռք բերելու համար: Իհարկե այն դեպքում, եթե նրանք կարողանան հավաքել անհրաժեշտ միավորները: Լյուքսեբուրգի հավաքականի հետ խաղում նույնպես բելոռուսներին հաղթանակ է անհրաժեշտ:

Ուկրաինա-Սլովակիա, ժամը՝ 22:45

С խմբում երկրորդ տեղի համար պայքարող երկու գլխավոր հավակնորդների պայքարն է սա լինելու: Հենց այդ պատճառով էլ այս հանդիպումը շատ կարևոր լինելու երկու երկրների հավաքականների համար էլ:

Е խումբ

Սան Մարինո-Լիտվա, ժամը՝ 22:45

Դժվար է ասել, թե ինչի է հավակնում Լիտվան այս ընտրական փուլում, բայց Սան Մարինոյին հաղթելու բոլոր հիմքերն ունի: Սակայն մյուս հավաքականներից միավորեր ձեռք բերելը բավականաչափ դժվար կլինի:

Էստոնիա-Սլովենիա, ժամը ՝ 22:45

Սլովենյան Е խմբում երրորդն է՝ Անգլիայից ու Շվեյցարիայից հետո: Ի դեպ, այնպիսի թիների ներկայությունը խմբում,ինչպիսիք են Սան Մարինոն, Էստոնիան և Լիտվան, հույս  է ներշնչում, որ սլավենացիները  Եվրո-2016-ում կհայտնվեն երրորդ տեղից:

Շվեյցարիա-Անգլիա, ժամը՝ 22:45

Շատ քչերն են կասկածում, որ առաջին երկու տեղերը կզբաղեցնեն հենց այս հակառակորդները: Ուղղակի հարցն այն է, թե նրանցից ո՞վ կզբաղցնի առաջին տեղը:

G խումբ

Չերնոգորիա-Մոլդովա, ժամը՝ 22:45

Այս երկու թիմերը հանդիպել են նաև ԱԱ-2014-ի ընտրական փուլի շրջանակում: Այդ ժամանակ մոլդովացիները ջախջախիչ պարտության մատնեցին տանտերերին(5:2): Եվ հիմա ռևանշի հիանալի հնարավորություն է ընձեռնվել:

Ավստրիա-Շվեդիա, ժամը՝ 22:45

Ուշագրավ է, որ այս երկու թիմերը ևս անցած ընտրարշավում նույն խմբում են հանդես եկել և միմյանց հետ փոխնակել են տնային հաղթանակներ նույն հաշվով՝ 2:1: Հետաքրքիր է ի՞նչ կլինի այս անգամ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» բոյկոտում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Դատախազը Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում’