Եվրո-2020. Եզրափակիչի մրցավարը

384

Ֆուտբոլի Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի եզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորn Կեյպերսը, որին եզրերում կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է:

Եվրո-2020-ում 48-ամյա Բյոր Կեյպերսը սպասարկել է 4 հանդիպում:

Իտալիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր

Նախորդ հոդվածըՄոուրինյոն հրապարակել է «Ռոմայի» կազմը, որ կպատրաստվի նոր մրցաշրջանին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 140 նոր դեպք, 109 առողջացած, 4 մահ