‘Եվրո-2020. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)’

1105

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց Վարազդատ Հարոյանի հիանալի փոխանցումից հետո մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Գևորգ Ղազարյանը: 18-րդ րոպեին մրցակցի դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Ալեքսանդր Կարապետյանը: Խաղավերջում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Տիգրան Բարսեղյանը՝ 3-0:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն երկու անընդմեջ պարտություններից հետո առաջին հաղթանակն է տոնում և 3 միավորով զբաղեցնում J խմբի 5-րդ հորիզոնականը:

Հայաստան — Լիխտենշտեյն՝ 3:0
Ղազարյան(2′), Կարապետյան(18′)

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Էդեն Ազարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Չեխի, Ռեմզիի, Ուելբեքի եւ Լիխտշտայների հետ «Արսենալից» հեռանում է եւս երեք խաղացող’