‘Եվրո-2020. Հայաստանի հավաքականն արտագնա խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Հունաստանի նկատմամբ (տեսանյութ)’

1084

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուընկալվելիս փոքր-ինչ դժվարությամբ 3:2 հաշվով առավելության հասավ Հունաստանի նկատմամբ:

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Կարապետյանը: 32-րդ րոպեին մեր ընտրանու առավելությունը կրկնապատկել է Գևորգ Ղազարյանը: Երկրորդ կեսի մեկնարկում հույների կազմում հաշիվը կրճատեց Զեկան: 74-րդ րոպեին մրցակցի դարպասը 3-րդ գնդակն ուղարկեց Տիգրան Բարսեղյանը: Խաղավերջում տանտերերը ևս մեկ անգամ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից չխուսափեցին:

Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը վաստակում է 6 միավոր և բարձրանում 3-րդ հորիզոնական:

Հունաստան — Հայաստան՝ 2:3

Նախորդ հոդվածը‘Դադարեցվել է լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գյուլբուդաղյանց.Դժվարին հաղթանակ էր և տղաները մեծ նվիրվածությամբ խաղացին’