Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականի կազմը

363

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպումներին։

Մարտի 25-ին իսպանացիները կմրցեն Նորվեգիայի, մարտի 28-ին՝ Շոտլանդիայի թիմի հետ։

Դարպասապահներ․ Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»)։

Պաշտպաններ․ Խոսե Գայա («Վալենսիա»), Նաչո Ֆերնանդես, Դանի Կարվախալ (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ալեքս Բալդե («Բարսելոնա»), Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Պեդրո Պորո («Տոտենհեմ»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ՝ «Ռեալ Սոսիեդադ»), Պեդրի, Գավի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Դանի Սեբալյոս («Ռեալ»)։

Հարձակվողներ․ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ»), Բրայան Խիլ («Սեւիլիա»), Յագո Ասպաս («Սելտա»), Խոսելու («Էսպանյոլ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»)։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Հարոյանը խզել է պայմանագիրն Անորտոսիսի հետ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» կամային հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (տեսանյութ)