Եվրո-2024. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Թուրքիայում

419

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի խաղադաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հավաքականի հետ։ 

Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը (տեսանյութ)։ Դաշտի տերերը պատասխան գոլը խփեցին 88-րդ րոպեին։

Այս խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր

D խումբ

Թուրքիա — Հայաստան՝ 1-1 (տեսանյութ)

Բերտուկ Յիլդիրիմ, 88 — Արտակ Դաշյան, 49

Նախորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հաջորդ հոդվածըՀՀ ՊՆ-ն հերքում է