‘ԵՏՄ-ն սկսում է աշխատանքները’

1333

Այսօրվանից` հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր Հայաստանը ստորագրել էր 2014 թ.-ի հոկտեմբերի, իսկ տարեվերջին այն վավերացրին Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:

 ԵՏՄ պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվել են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առաջանային նշանակության ոլորտներում:

Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, ֆինանսական կարգավորող կենտրոնը` Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը` Մինսկում: Բելառուսը ստացել է նաև 2015-ին ԵՏՄ-ն նախագահելու իրավունք:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհը դիմավորել է Նոր տարին (ֆոտոշարք)’