‘«Երաժշտության հնչյունները» ֆիլմի հագուստները վաճառվել են 1,3 միլիոն դոլարով’

1233

1965 թվականի  «Երաժշտության հնչյունները» դասական երաժշտական ֆիլմի հագստները Հոլիվուդի աճուրդում վաճառվել են 1,3 միլիոն դոլարով: Գնորդի անունը չի հրապարակվում:  Վաճառված հագուստների թվում են կապիտան ֆոն Տրապի երեխաների այն ծաղկավոր շրջազգեստները, որոնք, ըստ ֆիլմի սյուժեի, նրանց դաստիարակչուհի Մարիան կարում է հին վարագույրներից: Վաճառվել է նաև կինոնկարի գլխավոր հերոսուհու շրջազգեստը, որով նա ֆիլմում կատարում է հանրահայտ «Do-Re-Mi» երգը: Բացի այդ, վաճառքի է դրվել նաև մեքենագիր տեքստի չորս էջ՝ «երգող ընտանիքի» ծննդաբանության նկարագրությամբ և ստորագրված իսկական Մարիա ֆոն Տրապի կողմից:

Բրոդվեյի մյուզիքլի էկրանավորումը հանդիսացող «Երաժշտության հնչյունները» ֆիլմն արժանացել է «Օսկարի» հինգ մրցանակի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կրկին քաղաքացիական հեղափոխության մասին’
Հաջորդ հոդվածը‘Օդային ճանապարհով մեկ ամսում Հայաստանից 73956 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել’