‘Երբ ԵՊՀ-ն շարունակում է սովետական կեղծարար պատմագիտության ավանդույթները’

1100

«Համալսարանը, գիտեք՝ ինչ փտած տեղ է, շարունակում է սովետական կեղծարար պատմագիտության ավանդույթները, այնպես որ ՝ եթե նման մեթոդաբանությամբ կազմել են, ուրեմն կարելի է »,-iLur.am-ի հետ զրույցում ասաց արվեստի քննադատ Արման Գրիգորյանը՝ կարծիք հայտնելով Երևանի պետական համալսարանում հրատարակված պատմության դասագրքում մարտի 1-ի իրադարձությունները նկարագրող հատվածին:

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ անկախացումից հետո գիտության և մշակույթի հաստատությունները մնացել են սովետական, որտեղ կատարվում է կեղծիքի տիրաժավորում: Նա խորհուրդ տվեց բացել սովետական բոլոր դասագրքերը ու տեսնել, թե ինչպես է խեղաթյուրվել ամեն ինչ:

Այն հարցին, թե արդյոք դասագրքի  հետ կապված այս ամբողջ  պատմության  «մեղավորները» չպե՞տք է ենթարկվեն որոշակի պատասխանատվության,  օրինակ՝ գիրքը ետ կանչվի և ենթարկվի խմբագրման՝ նա պատասխանեց.

«Միամիտ հարց էր, քանի որ նրանք եկել են իշխանության, ցավոք, բայց իրենք են պատժողները, ձե՛զ կարող են պատժել այդ տեսակ հարց բարձրացնելու համար»:

Արման Գրիգորյանի կարծիքով՝  այս ամենը մաքուր ստալինյան և բրեժնևյան համակարգի աշխատանք է, ինքնապահպանման մի գործընթաց, որն ստեղծել էր Ստալինը, հետո շարունակեց զարգացնել Բրեժնևը:

Նախորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Ընդամենը մեկ բան՝ չվախենան, չենթարկվեն ոչ մի տեսակի ճնշման’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465 հազարից’