Երբ զիջում ես ստիպված. Ալիք Մեդիա

946

Երբ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Արցախի հարցը շահարկելով, 1998-ին իշխանություն էին խլում՝ շատ ավելի լավ լուծում էին խոստանում, քան այդ օրը սեղանին եղածն էր։ Պնդում էին՝ կապահովեն, որ շրջափակված Հայաստանը զարգանա տնտեսապես եւ Ադրբեջանի համեմատ մնա նույնքան ուժեղ ու նույնքան մարտունակ, որքան կա։ Վստահեցնում էին՝ ոչինչ չզիջելով դուրս կբերեն Արցախն Ադրբեջանի կազմից։

Նրանց խոստումներից ու փաստարկներից ոչ մեկը ժամանակի քննությանը չդիմացավ։ Բոլորն էլ փուչ դուրս եկան։ Բայց մեկ փաստարկ կար, որը, իր անպատկերացնելի կարճամտությամբ շշմեցնող լինելով հանդերձ, շարունակեց ապրել ու դրվեց 1998-ից հետո եղած բոլոր իշխանությունների գործողությունների հիմքում։ Դրա հեղինակը Վազգեն Սարգսյանն էր։ Նա պնդում էր, թե ոչինչ չպետք է զիջել. կզիջենք, երբ ստիպված կլինենք։ Թվում է՝ սա մեկ առանձին վերցրած մարդու սխալ է, որը չգիտի, որ ստիպված զիջումը ոչ թե զիջում, այլ կապիտուլյացիա է։ Հետագան, սակայն, ցույց տվեց, որ հենց այս մոտեցման վրա պետք է կառուցվեր Արցախի հարցում մեր պետության վարած 23-ամյա քաղաքականությունը։

Մինչեւ անհնարինություն ձգելն է պատճառը, որ1998-ից հետո Արցախի խնդրի վերաբերյալ եղած յուրաքանչյուր հաջորդ առաջարկ մեզ համար նախորդից ավելի վատն է եղել։ Ժամանակը չենք հասկացել։ Չենք հասկացել՝ այն, ինչ կարելի էր երեկ, այսօր կարող է անկարելի լինել։ Իրավիճակը գնահատելու եւ իրավիճակին համարժեք քայլ կատարելու կարողություն չենք դրսեւորել։ Նպատակը ոչ թե նպաստավոր պայմաններով խնդրի լուծումն է եղել, այլ որքան հնարավոր է երկար ձգելը։ Իսկ հնարավորի եզրագծից այն կողմ տապալումն է։ Տարիներ շարունակ արձանագրվել են այդ տապալումները։ Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում դրանք հիմնականում բանակցությունների նրբություններին տիրապետողներին էին տեսանելի, ապա Փաշինյանի օրոք արձանագրվող պարտադրված նահանջներն ու տապալումներն ամենօրյա բնույթ ունեն ու տեսանելի են յուրաքանչյուրին։

Պարտադրված նահանջ էր սահմանազատման աշխատանքներում ներգրավվելը, երբ պրոցեսի մեջ արագ ներգրավվելու, մասնակցելու եւ այն ինչ-որ չափով կառավարելու փոխարեն այնքան իրարամերժ ու մոլորեցնող հայտարարություններ արեցին, այնքան ձգեցին, որ հակառակորդը, օգտվելով առիթից, անցավ Հայաստանի պետական սահմանը, տեղավորվեց Հայաստանի տարածքում ու սկսեց իր համար ցանկալի սահմանը գծել, ինչից հետո միայն հայկական կողմը, չունենալով այլ ելք, ստիպված հայտարարեց, թե ներգրավվում է գործընթացի մեջ։

Վարդան Հարությունյան

Ալիք Մեդիա

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Թուրքիան չի ցանականում Հայաստանի հետ հանդիպել երրորդ երկրում
Հաջորդ հոդվածը«Ռեալի» նախագահ․ «Բարսելոնան» պետք է դառնա նախկինը