‘Երբ թույլ ես տալիս, որ քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորն առաջին հերթին մենք ենք. Ն.Զոհրաբյան’

954

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով ռուս լրագրող Կիսելյովի աղմկահարույց պահվածքի մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Կիսելյովի` խորհրդարան գալու օրն ինքը զարմացել է աննախադեպ աժիոտաժից, որ ցուցաբերել են նրան սպասող պաշտոնյաներն ու լրագրողները: Այս մասին հաղորդում է yerkir.am-ը:

«Ինձ մոտ տպավորություն էր, թե ԱԺ շենք Դալայ Լաման է մուտք գործելու, բայց երբ հարցրեցի` ո՞ւմ եք այդպես սրտատրոփ սպասում, պարզվեց, որ սպասում են մի վերլուծաբանի, որի նողկալի քծնանքն առ Պուտին ավելի նողկալի է, քան սովետպրոպագանդայի ժամանակահատվածի քծնանքը: Երբ թույլ ես տալիս, որ քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորն առաջին հերթին մենք ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:  

Պատգամավորը տարակուսում է, թե ինչպե՞ս կարելի էր նման ընդունելություն ցույց տալ մի կեղծ-վերլուծաբանի, որն իրեն թույլ է տվել հայերին դաս սովորեցնել:  

«Բոլորս ենք մեղավոր և այն մարդիկ, որոնք նստած էին խաշած ժպիտներով, որ շովինիզմով տառապող մի տեսաբան անարգի հայ ժողովրդին»,- ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘А խումբ. Մեքսիկա-Կամերուն խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտվում են Հովիկ Աբրահամյանի շռայլությունները բյուջեի հաշվին (փաստաթուղթ)’