‘Երբ կոալիցիան «ուտում էր», Արթուր Բաղդասարյանը առողջ ապրելակերպ էր քարոզում. «ՉԻ»’

1780

«Մենք Հայաստանում ոչ արյան հետ կապ ունենք, ոչ թալանի, ոչ կողոպուտի», երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է, Լավ է, իհարկե, որ Հայաստանում հնարավոր է աշխատավարձի մի մասը խնայելով կոնյակի գործարաններ կառուցել ու բազմաթիվ այլ բիզնեսներ հիմնել, բայց մեզ այլ բան է մտահոգում՝ Արթուր Բաղդասարյանը փաստորեն քաղաքական հայտարարություն է անում. ստացվում է, որ ՕԵԿ-ը երբեք իշխող կոալիցիայի անդամ չի եղել: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ կապ չի ունեցել իշխող կոալիցիայի «հիմնական գործառույթների»՝ արյան, թալանի ու կողոպուտի հետ: Դա նույնն է, թե մեկը ինքնագոհ, փորը շփելով դուրս գա խաշանոցից ու ատամները քչփորելով հայտարարի, թե բացարձակապես որևէ առնչություն չի ունեցել խաշի հետ: Այ տնաշեն, բա այդքան ժամանակ ներսում ինչո՞վ էիր զբաղվում: Չնայած՝ Արթուր Բաղդասարյանը սար պատասխանը նույնպես կգտնի: Կասի «իրենք ուտում էին, իսկ ես առողջ ապրելակերպ էի քարոզում, տեսա չի ստացվում՝ դուրս եկա»: Մնում է, որ նաև հավատացողներ գտնվեն:

Նախորդ հոդվածը‘Արմավիան պետությանը պարտք է շուրջ 78 մլն դոլար. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Կլինի՞ «վիզ դնեք, որ էլ վիզ չդնեք»…’