‘Երգչուհի Մերայա Քերիին մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու համար’

25647

Ամերիկացի երգչուհի Մերայա Քերին մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու եւ անձի արժանապատվությունը վիրավորելու համար: Երգչուհու անվտանգությունն ապահովող կազմակերպության ղեկավար Մայքլ Անելոն հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Քերրիի: Նրա խոսքով, երգչուհին վիրավորել է իրեն եւ իր գործընկերոջը՝ նրանց նացիստներ, սքինհեդներ ու «կու-կլուքս կլանի» անդամներ անվանելով:

Անելոն նաեւ պատմել է, որ Մերայա Քերրին մի անգամ Մեքսիկայում խնդրել է իրեն հյուրանոցում օգնել՝ իբր բեռները տեղավորելու հարցում: Ընդ որում, նրա հագին թափանցիկ շապիկ է եղել: Անելոն ցանկացել է հեռանալ, բայց երգչուհին պնդել է, որ մնա:

Տղամարդն այդ արարքը որակում է որպես «ցուցադրական սեռական գործողություն»: Ըստ աղբյուրի, Քերիի ներկայացուցիչները պատըրաստ են Անելոյին փոխհատուցում վճարել, բայց նա համաձայն չէ առաջարկվող գումարին:

Հոկտեմբերից սկսած, տասնյակ կանայք սեռական ոտնձգության մեղադրանք են ներկայացրել հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթայնին: Դրանից հետո հոլիվուդյան այլ տղամարդկանց դեմ նմանատիպ բազմաթիվ հայցեր են ներկայացրել այլ հայտնի դեմքեր եւս:  

Նախորդ հոդվածը‘«Սանիտեկը» խոստանում է ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից (փաստաթուղթ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական բանակը գրավել է ԻԼԻՊ-ի վերջին գլխավոր հանգրվանը’