‘Երեխաների առևտրով զբաղվող մանկաբարձը Չինաստանում մահվան է դատապարտվել’

984

Չինաստանի հյուսիսային Շենսի նահանգի Ֆուլին քաղաքում բժիշկ-մանկաբարձուհի Չժան Շուսյան խոստովանել է, որ յոթ երեխաների գողացել է՝ նրանց հետագայում վաճառելու նպատակով: Մանկաբարձուհին դատապարտվել է մահապատժի: Դատավճռի կատարումը հետաձգվել է երկու տարով: Ըստ ցուցմունքների՝ մանկաբարձուհին ծնողներին համոզել է հրաժարվել նորածիններից՝ իբր նրանց հիվանդ լինելու պատճառով: Մանկաբարձուհուն ձերբակալել են, երբ մայրերից մեկն իր կասկածներն է հայտնել ոստիկանությանը: Փորձագետների կարծիքով՝ հետաձգված մահապատիժները Չինաստանում հաճախ փոխարինվում են ցմահ ազատազրկմամբ, փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կիպրոսի իշխանությունները հայտարարել են երկրի միակ բանտը բարեփոխելու միջոցառումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան’