‘Երեխաներն էլ ե՞ն մեկնում արտագնա աշխատանքի. Մամուլ’

1133

Հայաստանում արտագաղթի ահռելի չափերի մասին է վկայում ոչ միայն այն, որ այս տարվա առաջին կիսամյակում երկրից հեռացել ու չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ, այլև հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի նվազումը: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

2011-2012 ուստարում առաջին դասարան է ընդունվել 36 հազար 51 երեխա, բայց հաջորդ տարի երկրորդ դասարան փոխադրվել 35 հազար 527-ը՝ 524-ով պակաս: 2007-2008 ուստարում ՀՀ-ում առաջին դասարան է ընդունվել 33 հազար 892 երեխա, որոնցից 2012-2013 ուստարում վեցերորդ դասարան է փոխադրվել 31 հազար 103-ը:

Այսինքն՝ միայն այդ սերնդի երեխաներից վեց տարվա ընթացքում Հայաստանը լքել է մոտ 2789-ը, հասկանալի է` իրենց ընտանիքների հետ միասին: Ընդ որում, աշակերտների «զանգվածային անհետացումը» շարունակվող երևույթ է, և իշխանություններին դժվար կլինի համոզել մեզ, որ երեխաներն էլ են մեկնում արտագնա աշխատանքի:

Նախորդ հոդվածը‘Կոմիտասի 5–ում կառուցվող շենքի իրական սեփականատերը «Ֆլեշի Բարսեղն» է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գազի գնի սուբսիդավորման հարցը դեռ չի լուծվել. Մամուլ’