‘Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ’

914

Հանրապետության տարածքում`                                                                                 

Հուլիսի 11-ից 15-ը հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 12-ի ցերեկը  կնվազի 2-3 աստիճանով, 15-ին` նույնքանով կբարձրանա:

Երևանում`

Հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.80C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի մերձավորներին մատչելի վառելիք տրամադրած վարչության պետը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’