‘Երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ’

3020

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           38.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               15.30C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.70C

Նախորդ հոդվածը‘Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բան չի պատահել. կշարունակեն սպանել ու լափել կալահարիներում’