‘Երեկոյան ժամերից տեղումները կդադարեն, բացառությամբ՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի’

1088

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայութունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին հանրապետության տարածքում դիտվող տեղումները երեկոյան ժամերից կդադարեն, բացառությամբ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, որտեղ տեղումների դադար սպասվում է գիշերվա առաջին կեսին:

Փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` լեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույց, լեռնանցքներում` գետնաբուք, տեսանելիության անկում, ճանապարհների դժվարանցանելիություն: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Նախորդ հոդվածը‘Մեկ տոննա հերոին տարածած թմրաբարոնին արտահանձնել են Ռուսաստանին ‘
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» փոշմանել է’