‘Երեկվա ընտրություններում մամուլի արձանագրած բազմաթիվ խախտումների դեպքերով քրգործեր չեն հարուցվել’

890

Երեկ թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում անցկացված ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործեր չեն հարուցվել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը երկու դեպքում միայն ուսումնասիրություններ է իրականացնում:

««Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իրինա Հովհաննիսյանի նկարահանած տեսանյութի հարցով զբաղվում է ոստիկանության Նոր Նորքի բաժինը»,- նշեց նա: Մեր հարցին, թե տեսանյութում նկարահանված անձինք հայտնաբերվե՞լ են, Մալխասյանը կրկնեց՝ Նոր Նորքի բաժինը զբաղվում է այս հարցով:

Նրա խոսքով՝ նյութեր են նախապատրաստվում նաև Գյումրիում գրանցված միջադեպի առիթով: Ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի  թիվ 33 դպրոցում տեղակայված  թիվ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, հիշյալ ընտրատեղամասում  քվեարկությանը մասնակցելու նպատակով հանձնաժողովի աշխատակիցներին ներկայանալու ժամանակ 1991 թ. ծնված Հրաչյա Ռ.-ի անձնագրի վերջին էջում  եղել  են  «ԿԸՀ»-ի նույնանման երկու կնիքներ, ինչը վկայում է, որ նա  փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի մեդալավորները. Նուշիկյանը Մանթաշյանց ասպետ, Սեդրակյանն ու Այվազյանը՝ գյուտարարներին տրվող մեդալակիրներ’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչու «Ժառանգությունը» Ստյոպա Սաֆարյանին չընդգրկեց ընտացուցակի անցողիկ տեղերում’