‘Երեկ վարչապետը կրկին հիվանդանոցում է եղել’

1668

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ երեկոյան կրկին գնացել է Նաիրի բժշկական կենտրոն, հայտնում է a1plus.am-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով` նա բարձր ջերմություն ունի: Բժիշկները հետազոտում են նրան`ջերմության պատճառն պարզելու համար:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին պարբերաբար այցելում է բժշկական կենտրոն: Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը երեք օր առաջ հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’