‘Երեւանը նոսրացող քաղաքների շարքում է’

907

Միացյալ ազգերի կազմակերպությունը աշխարհի 27 այլ քաղաքների հետ միասին Երեւանը ներառել է նոսրացող բնակչություն ունեցող քաղաքների աղյուսակում: Նոսրացող բնակչություն ունեցող 28 քաղաքների շարքում Երեւանը 24-րդ հորիզոնականում է:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի կողմից նախօրեին հրապարակված զեկույցում, նման եզրահանգում է արվել աշխարհի 600 խոշոր քաղաքների բնակչության վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Ըստ զեկույցի՝ 1990-ին Երեւանի բնկաչությունը կազմել է 1 մլն 175 հազար, 2010-ին՝ 1 մլն 112 հազար, եւ կանխատեսվում է, որ 2025-ին ՀՀ մայրաքաղաքի բնակչությունը կկազմի 1 մլն 143 հազար, այսինքն՝ 1990-ից 2025 թվականներին կաճի ընդամենը 2,72 տոկոսով:

Նոսրացող քաղաքների 15-րդ հորիզոնականում է Թբիլիսին, որտեղ 1990-ին կար 1 մլն 224 հազար մարդ, իսկ 2010-ին՝ 1 մլն 120 հազար: Ցուցակը եզրափակում է Կուբայի մայրաքաղաք Հավանան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի հեռուստադիտողներին բարկացրած մերկ մարդկանցով գովազդային հոլովակը արգելել են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կքննարկվեն Սաֆարովի դեպքի հասցրած վնասը եւ ելքի ուղիները. Շավարշ Քոչարյան ‘