‘Երեւանից Վոլգոգրադ տանող միկրոավտոբուսը կողաշրջվել է’

1263

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 17-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Վոլգոգրադ ուղերթն իրականացնող «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը դեռևս չբացակայտված հանգամանքներում կողաշրջվել է. տուժել են 8 քաղաքացի, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ են: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկ Ն.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախ ուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով դուրս է գրվել: 

Նախորդ հոդվածը‘Այսօր մեռելոց է. Եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան Սուրբ Պատարագ’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» իր դաշտում հաղթել է «Սաութհեմփթոն»-ին (տեսանյութ)’