‘Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը ‘

1479

ԲՀԿ-ն կմասնակցի մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Որոշումը կայացվել  է այսօր տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստում:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ քանի որ այս օրերին քննարկումն են ընթանում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ միասնական ճակատով ընտրություններին մանակցելու համար, ապա այսօրվա նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ի  ցուցակը պատրաստ է,եւ որ ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին՝ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հաղթանակը, սակայն ԲՀԿ-ն նաեւ պատրաստ է իր առանցքի շուրջ համախմբան: Եւ եթե դա հնարովոր լինի, ապա ԲՀԿ-ն պատրաստ է ավելի լայն կոնսոլիդացիայի:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն այլ քաղաքական ուժերի արդեն առաջարկել է համախմբվել իր առանցքի շուրջը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Քննարկումների ժամանակ մենք մեր գործընկերների հետ եղել ենք բացարձակապես անկեղծ, կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասացի»:  

Հիշեցնենք, որ արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք քննարկել են կայանալիք Երեւանու ավագանու ընտրությունները:

iLur.am-ի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք որոշված են նաեւ ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի մյուս համարները, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք դա դեռ չեն ցանկանում հրապարակել, եւ որ այս պահն որոշված է միայն հրապարակել, թե ով է գլխավորելու ԲՀԿ ցուցակը:  

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում բացվել է Jonh-Richard առաջատար ապրանքանիշի նոր կահույքի սրահը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Զեմֆիրան Park Live ռոք փառատոնի առաջնորդը կդառնա՞’