‘Երեւանի դպրոցների տնօրենների մոտ 1/3-ը ընտրություններում ՀՀԿ-ն է ներկայացրել. Ցանկ ‘

5404

Այն, որ իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար չեն խորշել մուտք գործել նաեւ կրթության ոլորտ, հայտնի փաստ է: Հայտնի փաստ է նաեւ այն, որ հենց մանկավարժաների ձեռքով են այսօր իշխանությունները իրենց համար տոկոսներ խփում ընտրությունների ժամանակ: Բացի դա, վաղուց արդեն երեւանցիների համար գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրենները հիմնականում ներկայացնում են ՀՀԿ-ն, կամ՝ որպես ԸԸՀ ներկայացուցիչ՝ իշխանություններին, կամ էլ՝ բացահայտ ՀՀԿ-ական են: Դպրոցների եւ տնօրենների նման ներգրավումը ընտրություններին, բնական է, որ չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ կրթության ոլորտում, եւ մասնավորապես դպրոցներում կոռուպցիայի աճի վրա:

Մի բան են սակայն խոսակցությունները, այլ բան՝ փաստերը: Իսկ փաստարեն, ի դեպ, խոսուն են: Մեր ձեռքի տակ է Երեւանում՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների ցանկը, (մոտ 150 դպրոց), եւ վերջին երկու ընտրությունների ժամանակ՝ (2013-ի նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններ), ընտրական հանձնաժողովների անդամների ցանկը: Եւ ահա, պարզվում է, որ միայ վերջին երկու ընտրությունների ժամանակ դպրոցների տնօրենների մոտ 1/3-ը հանձնաժողովների անդամներ են եղել, որոնցից, ավելի քան 90 տոկոսը՝ ներկայացրել են ՀՀԿ-ն: Մի չնչին տոկոս ներկայացրել են Ընտրատարածքային հանձնաժողովները, որոնք, սակայն, ըստ էության, նույն ՀՀԿ ներկայացուցիչների դեր են կատարում:

 

Ստրորեւ ձեզ ենք ներկայացնում Երեւանի այն դպրոցների տնօրենների անունները, ովքեր վերջին երկու ընտրություններում ներկայացրել են ՀՀԿ-ն եւ ԸԸՀ-ները:

 

Թիվ 11 դպրոցի տնօրեն՝ Ռուզաննա Ազիզյան՝ ՀՀԿ 

Թիվ 95 դպրոցի տնօրեն՝ Սվետլանա Ակոջյան՝ ՀՀԿ

Թիվ 107 դպրոցի տնօրեն` Սվետլանա Ամիրյան՝ ՀՀԿ

Թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյան՝ ՀՀԿ

Թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյան՝ ՀՀԿ

Թիվ 79 դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյան՝ ՀՀԿ

Թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյան՝ ՀՀԿ

Թիվ 6 դպրոցի տնօրեն Սիրանուշ Վարդանյան՝ ՀՀԿ

Թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին (Գարիկ) Ներսեսյան՝ ՀՀԿ

Թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյան՝ ՀՀԿ

Թիվ 87 դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյան՝ ՀՀԿ

Թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյան՝ ՀՀԿ

Թիվ 141 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյան՝ ՀՀԿ

Թիվ 163 դպրոցի տնօրեն Կարեն Շահնուբարյան՝  ՀՀԿ

Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան՝ ՀՀԿ

Թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյան՝ ՀՀԿ

Թիվ 37 դպրոցի տնօրեն Նելլի Պարոնյան՝ ՀՀԿ

Թիվ 82 դպրոցի տնօրեն Ռիմա Բախշինյան՝ ՀՀԿ

Թիվ 128 դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյան՝ ՀՀԿ

Թիվ 189 դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյան՝ ՀՀԿ

Թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադեւոսյան՝ ՀՀԿ

Թիվ 157 դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյան՝ ՀՀԿ

Թիվ 10 դպրոցի տնօրեն Սիրվարդ Ապետնակյան՝ ՀՀԿ

Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյան՝ ՀՀԿ

Թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետտա Մատղաշյան՝ ՀՀԿ

Թիվ 68 դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյան՝ ՀՀԿ

Թիվ 86 դպրոցի տնօրեն Անահիտ Շառոյան՝ ՀՀԿ

Թիվ 49 դպրոցի տնօրեն Ալեքսան Աբրահամյան՝  ՀՀԿ

Թիվ 160 դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյան՝ ՀՀԿ

Թիվ 178 դպրոցի տնօրեն Նինա Բալոյան՝ ՀՀԿ

Թիվ 47 դպրոցի տնօրեն Կարինե Խաչատրյան՝ ՀՀԿ

Թիվ 70 դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյան՝ ՀՀԿ

Թիվ 16 դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյան՝ ՀՀԿ

Թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Բեգջանյան՝ ՀՀԿ

Թիվ 64 դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյան՝ ՀՀԿ

Թիվ 101 դպրոցի տնօրեն Արտեմիս Քեշքերյան՝ ՀՀԿ

Թիվ 123 դպրոցի տնօրեն Լարիսա Բագդայան՝ ՀՀԿ

Թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյան՝ ՀՀԿ

Թիվ 63 դպրեցի տնօրեն Լուսինե Փիրումյան՝ ԸԸՀ

Թիվ 21 դպրոցի տնօրեն Նելլի Երիցյան՝ ԸԸՀ

Թիվ 173 դպրոցի տնօրեն Նարինե Մատինյան՝ ԸԸՀ 

Թիվ 140 դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյան՝ ԸԸՀ 

Թիվ 146 դպրոցի տնօրեն Այգուշ Դիլբարյան՝ ԸԸՀ

Թիվ 23 դպրոցի տնօրեն Արյուսակ Ադյան՝ ԸԸՀ 

 

Տվյալները վերցված են ԿԸՀ եւ քաղաքապետարանի պաշտոնական կայքերից: 

Նախորդ հոդվածը‘Լավագույն ֆիլմերը, որոնց արժե սպասել մինչ 2013-ի ավարտը’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի դիվանագետ. Ժամանակն է ճանաչելու Լեռնային Ղարաբաղը’