‘Երեւանի ոստիկանապետը ուզում է ակտիվիստների կողակիցը դառնալ (տեսանյութ)’

4323

Երեւանի ոստիկանապետ,  գնդապետ Աշոտ Կարապետյանն այսօր բանակցում էր ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստների հետ:

Ցուցարարները պահանջում էին հստակ պարզաբանում տալ՝ ինչ հիմքով են ոստիկանության բաժանմունք տարվել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող 6 ակտիվիստները: Հավանաբար ցանկանալով մեղմել իրավիճակը՝ Երեւանի ոստիկանապետը փորձեց համոզել ցուցարարներին, որ նրանց «դաշնակիցն է».

«Ես ուզում եմ, որ դուք մեզ նայեք որպես ձեր կողակցի», — ասաց գնդապետ Կարապետյանը:

«Ես չեմ կարող ձեր կողակիցը լինել», — տարակուսած պատասխանեց Կարապետյանի հետ զրուցող ակտիվիստը:

«Մեզ նայեք որպես ձեր կողակցի, եւ հանգիստ եղեք», — պնդեց ոստիկանապետը, ապա ՝ հրավիրեց մի քանի ցուցարարի իր հետ բաժանմունք մտնել:  

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ հանրայի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներն այսօր հավաքվել էին բաժանմունքի դիմաց՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկված 4 ակտիվիստներին:

Այդ ընթացքում առաջացած քաշքշուկի ժամանակ ոստիկաններն առեւանգեցին ցույցին մասնակցող Արեգ Գեւորգյանին եւ ցույցը լուսաբանող iLur.am-ի օպերատոր Սարգիս Գեւորգյանին՝  տանելով նրանց բաժանմունք: որոշ ժամանակ անց դրսում մնացած ցուցարարներին մոտեցավ ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Ցուցարարները պահանջեցին հիմեքր ներկայացնել՝ ինչու են բերման ենթարկել ակտիվիստներին: Նրանք Աշոտ Կարապետյանին տեղեկացրեցին նաեւ, որ ցանկանում են հաղորդում ներկայացնել այն ամսին, որ ոստիկանության համազգեստով մի քանի հոգի առանց որեւէ հիմնավորման առեւանգել են Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին:  

Որոշ ժամանակ անց բոլոր ակտիվիստներն ազատ արձակվեցին:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի վարչության պետը ներողություն է խնդրում’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Ամբիցիաները դնել մի կողմ, համախմբվել ու սրանց դեմ պայքարել ‘