‘Երեւանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’

915

Նոյեմբերի 28-ին Երեւանում՝ Կարեն  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու համար մայրաքաղաք են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ:

Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների: Մեր թիմը մարտականորեն է տրամադրված և հուսանք, որ տղաները կարդարացնեն սպասելիքները:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 28-ին: Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել մասնակիցները:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ երիտասարդ վարպետները .   Հայրիկ  Նազարյան (49 կգ, Գավառ), Հենրիկ Մոքոյան (52 կգ, Երևան), Տարոն Սողոմոնյան (56 կգ, Զովունի), Արման Դարչինյան (60 կգ, Վանաձոր),  Գոռ Երիցյան (64 կգ , Երևան), Յուրա Միքայելյան (69 կգ, Գյումրի),  Արտավազդ Հարոյան (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունով (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյան (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյան (+ 91 կգ, Էջմիածին):

Մրցաշարի կազմակերպիչների թվում է  նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ  սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը, հայտնում է ՀԱՕԿ կայքը:

Նախորդ հոդվածը‘Հիմնադրամը դեռ չի մեկնաբանում սիրիահայերին հանգանակության մեծ մասը տրամադրելու առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում թոշակները չեն ավելացնի, քանի որ Հայաստանում չեն ավելացնում ‘