‘Երեւանում տոնում են Վարդավառը (Ֆոտոշարք)’

1144

Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է։ Այն նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ 

Նախորդ հոդվածը‘Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի բանակը դադարեցրել է գործողությունները Գազայում’