‘Երեւանցիները Halloween են տոնում (Տեսանյութ)’

1084

Երեւանում երիտասարդներն այսօր բավական աշխույժ կերպով նշում էին բրիտանական ծագմամբ ամերիկյան «բոլոր սրբերի տոնը»՝ Հելոուինը: Բազմաթիվ երիտասարդներ քաղաքի կենտրոնական փողոցներում շրջում էին տոնին հատուկ դիմակահանդեսային «սարսափազդու» հանդերձանքով, թակում էին տների դռներն ու մարդկանցից «կոնֆետ կամ փող» ուզում:  

Նշենք, որ նախախորհրդային Հայաստանում եւս տոնական օրերին տնետուն շրջելով փող կամ քաղցրավենիք հավաքելու ավանդույթ կար: Այսպես, Սուրբ Ծննդյան ճրագալույցին (հունվարի 5-ի երեկոյան) հիմնականում պատանիներն ու աղջիկները շրջում էին տներով՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան ավետիս տալիս մարդկանց, կիսվում էին եկեղեցուց բերած ճրագի լույսով՝ փոխարենը մետաղադրամներ ու քաղցրավենիք էին ստանում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Վենետիկում սկսվել է «ակվա ալտայի»՝ ջրի մակարդակի բարձրացման սեզոնը ‘