‘Երեւան կներկրվեն «Հյունդայի» նոր ավտոբուսներ ‘

886

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը:

«Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար և կարևոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երևան և հանձնվեն շահագործման», — նշել է Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում ևս ծավալվի փոխշահավետ և արդյունավետ գործակցություն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` «Հյունդայի» ընկերությանը ԱՊՀ և Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումը ապահովելու համար:

«Երևանը մեզ համար լավ գործընկեր է և մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը», — ընդգծել է Ռոյ Կվոնը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաև Երևանում ստեղծել Հյունդայի ավտոբուսների վերանորոգման և սպասարկաման բազա:

 

 

Նախորդ հոդվածը‘Կրակել են Մոսկվայի «Դինամոյի» խաղացողների վրա’
Հաջորդ հոդվածը‘Հասարակաց տունը և թաղման գրասենյակը՝ հունական Ֆուտբոլային ակումբների հովանավորների շարքում’