‘Երեք ընկերներ խելահեղ պարում են «Սենդի» փոթորիկի տակ (տեսահոլովակ) ‘

907

Մինչ ամերիկացի փորձագետները զբաղված են «Սենդի» ահարկու փոթորկի հասցրած վնասների գնահատմամբ, ինտերնետում մեկը մյուսի ետևից հայտնվում են զավեշտալի տեսահոլովակներ, որոնք ապացուցում են, որ կյանքի ցանկացած իրավիճակում մարդը չպետք է կորցնի հումորի զգացումը:

Մեկ օր առաջ համացանցում տեղադրված այս տեսահոլովակը հրատապ լրատվական հաղորդման հատված է: Քամու և առատ անձրևի պայմաններում աշխատող լրագրողների մտքով անգամ չէր անցնում, որ մի խումբ  տղամարդիկ կարող են անսպասելի կերպով կադրի մեջ մտնել և խելահեղ շարժումներով պարել՝ ոտքերն ուժգին հարվածելով գետնով հոսող հորդառատ ջրին:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Մարտիրոսյան. Հոկտեմբերին արձանագրվել է 1,2% գնաճ’
Հաջորդ հոդվածը‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին օգնելու փոխարեն` հայտնաբերել Սփյուռքի ներուժը ‘