‘
Երեւան քաղաքի Իսակովի պողոտա եւ Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթեւեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։ Նշված փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։
Ճանապարհային ոստիկանություն
‘