‘Երթուղայինի վարորդները հրաժարվում են գիծ դուրս գալ (լրացված, տեսանյութ)’

2714

Գազալցակայաններում գազի թանկացման պատճառով տասնյակ երթուղայինի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում և հայտարարել են գործադուլ։ Ինչպես տեղեկացնում է hraparak.am-ը, վարորդները պատճառաբանում են, որ գազը թանկացել է, իսկ իրենք նման թանկացումների պատճառով չեն կարող նույն ձև աշխատել։

«Գազը թանկացել է, մեզ այլևս ձեռք չի տալիս, բայց մենք ժողովրդի դրության մեջ էլ ենք մտնում, չենք ուզում, որ երթուղայինը թանկանա, բայց պետք է մեր իշխանությունները հասկանան, որ նման բան չի կարող լինել, և մի ելք պետք է մտածեն։ Մեր հաշվին գծատերերն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներն են գումարներ վաստակում»,-ասում է 28 համարի երթուղայինի վարորդներից մեկը։

Նրանք այս պահին որոշում են, թե ինչ պետք է անեն։ «Երևի գնանք կառավարության մոտ նստացույց անենք, մենք պահանջելու ենք, որ գազի թանկացման պատճառով չթանկացնեն ուղեվարձը, այլ մի ելք գտնեն և դուրս բերեն մեզ այս իրավաիճակց»:

13:30 iLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և քաղաքապետի խորհրդականը մի կերպ համոզել են վարորդներին գիծ դուրս գալ: Այս պահին բողոքի ակցիան ավարտվել է, սակայն վարորդները հավաստիացրել են, որ եթե կառավարությունը և քաղաքապետարանը միջոցներ չձեռնարկեն վարորդների կողմից գործադուլ է կազմակերպվելու:

Նախորդ հոդվածը‘Ջորջ Քլունին System Of A Down-ի հետ կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանություն բողոք է ներկայացվել. «Ժողովուրդ»’