‘Երթևեկության կանոնների խախտման արձանագրությունը կեղծվել է, քաղաքացին հանիրավի ենթարկվել է վարչական պատասխանատվության. Քրգործ ՀՔԾ-ում’

1408

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում: Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել,  նշանակվել է 20 հազ. ՀՀ դրամ տուգանք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու պատճառով` հնգապատկվել է:

Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում դրված ստորագրությունը կեղծ է, իրեն չի պատկանում, այն նմանեցված է իր ստորագրությանը:

Քաղաքացի Հովհաննես Չ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հաղորդում են հատուկ քննչական ծառայությունից՝ կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. ««Յուվենտուսը» ուժեղ թիմ է: Կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գրեթե հավասար են»’
Հաջորդ հոդվածը‘Ժերար Պիկե. «Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել մինչև եզրափակիչ և նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը»’