‘Երթ Ազատության հրապարակից. «Դ!եմ եմ» ‘

1249

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով  «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի:

2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը:

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ին, «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի: Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում, որտեղից պատգամավորների հետ երթով կքայլենք դեպի Սահմանադրական դատարան: 

Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահանջատերը լինել մեր սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, քանզի ոչ ոք մեր փոխարեն դա չի կարող անել: Մեր բոլորի ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Բոլորով միասին պարտադրենք «Պարտադիրի» հեռացումը օրենքից: 

Եվ ուրեմն, կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30–ին, Ազատության հրապարակում:

Միացե՛ք և տարածե՛ք:
Դ!ԵՄ ԵՄ թիմ

Նախորդ հոդվածը‘«Չեմպիոնների լիգա». «Բավարիան» անպարտելի չէ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. ԱՄՆ-ն անակնկալ փոխել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’