‘Երթ` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի (Տեսանյութ)’

1139

Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից այսօր մեկնարկել է ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանի երթը: Երթի մասնակիցները իրենց պահանջներով նամակ են փոխանցել նախագահական նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՌԴ դեսպանատանը եւ արտգործնախարարությանը: Ցուցարարները պարզել էին ՀՀ եւ ԼՂՀ դրոշները, ինչպես նաեւ՝ Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու, մարդու իրավունքների խախտումը կանխելու եւ այլ պահանջներով պաստառներ:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին: Նրան փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք է առաջադրվել:

Նախորդ հոդվածը‘Չինարիի գյուղապետը հաստատում է՝ Արտյուշ Պետրոսյանը անսթափ վիճակում հատել է սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Իլհամ Ալիևի հայտարարություններին’