‘Երթ Մոսկվայում. տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել’

1157

Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել իշխանությունների կողմից չարտոնված երթ՝ հաջակցություն «Մեդուզա» պարբերականի լրագրող Իվան Գոլունովի:

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝ բերման է ենթարկվել ավելի քան 90 մարդ, այդ թվում՝ լրագրողներ. «Մեդուզայից.՝ Իլյա Ժեգուլյովը և Անդրեյ Պերցևը, «Дождь» հեռուստատեսության թղթակից Վասիլի Պոլոմսկին, «МБХ медиа»-ի գլխավոր խմբագիր Վերոնիկա Կուցիլոն, նաև ԶԼՄ այլ ներկայացուցիչներ, որոնց վկայականները ստուգելուց հետո բաց են թողել: Բերման ենթարկվածների թվում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Երեկ Գոլունովի դեմ քրեական գործը դադարեցվել է, և նա ազատ է արձակվել:

«Դա շատ լավ է, հրաշալի է, ընտիր է, որ Իվան Գոլունովին բաց են թողել: Նրա ազատության համար կազմակերպված երթը երեք նպատակ ուներ: Բավական չէ պարզել, թե ով է թմրանյութ գցել նրա մոտ: Գլխավորը՝ թե ով է դա կազմակերպել ու պատվիրել: Որպեսզի իշխանությունն այդ թեմայից հիմա «չթռչի»»,- հայտարարել է երթի նախաձեռնողներից մեկը՝ լրագրող Իլյա Ազարը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՔԿ պարզաբանումը տուժող Արթուր Ավագյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատագույնն են պատմության ողջ ընթացքում’