‘«Երիտասարդական հավաքական». Աշխարհի առաջնության 11 գլխավոր հույսերը’

865

 

Բրազիլիայի Աշխարհի առաջնությանը մասնակցում են մի շարք և խոստումնալից ֆուտբոլիստներ: Ներկայացնում ենք այդպիսի երիտասարդներից կազմված խորհրդանշական հավաքականը, որոնց համար Մունդիալը կարող է դառնալ  գերազանց հաղթահարթակ իրենց հետագա առաջընթացում: Նշենք, որ այս վիրտուալ թիմի խաղացողների տարիքը չի գերազանցում 21-ը:

Մաթիա Պերին (Իտալիա, 21 տարեկան)

Աշխարհի առաջնության երիտասարդ դարպասապահներից մեկը  դեռ ոչ մի խաղ չի անցկացրել «Սկուադրա ադձուրա»-ի հիմնական կազմում: Այս հանգամանքը չի խանգարել, որ նա իր տեղը գտնի Բրազիլիա մեկնող «23-ի ցուցակում»: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ թեև իր ակնհայտ տաղանդին, Պերինը առայժմ Իտալիայի ընտրանու դարպասապահների խմբում երրորդն է:  Միայն այն հանգամանքը, որ երիտասարդն աշխատելու է Բուֆոնի և Սիրիգուի հետ, արդեն իսկ նրա համար մեծ պարգև է: Ի դեպ, ուղիղ 16 տարի առաջ այդ նույն Բուֆոնը1998 թ. աշխարհի առաջնությանը մեկնեց նույնպես որպես երրորդ դարպասապահ՝ Պալյուկիից և Տոլդոյից հետո: Հնարավոր է, որ  «Ջենոա»-ի դարպասի պահապանը,ում Իտալիայում համարում են Բուֆոնի ժառանգորդը, ժամանակի հետ դառնա այնպիսի դարպասապահ, ինչպիսին Ջիջին էր:.

Պաշտպաններ

Լյուկ Շոու (Անգլիա, 18 տարեկան)

«Սահութհեմպտոնի» այս երիտասարդի համար արդեն կատաղի պայքար են մղում Անգլիայի պրեմիեր լիգայի առաջատար ակումբները, իսկ նրա հնարավոր փոխադրման մասին նորություններում  առկայծում է 30 մլն ֆունտ սթերլիգ գումարը:  Իհարկե, դեռևս պատանի անգլիացու համար դժվար կլինի մրցակցել ավելի փորձառու Լեյթոն Բեյնսի հետ, որը հավաքականում պատասխանատու է ձախ եզրի համար, այնուհանդերձ Անգլիայում վստահ են՝ Շոուն ապագայում կդառնա իր երկրի ընտրանու հիմնական խաղացողներից մեկը երկար տարիների համար:  Իսկ առայժմ հավաքականի կազմում Շոուն անցկացրել է  45 րոպե՝ դանիացիների հետ մարտ ամսին անցկացրած ընկերական խաղում:

 Ռաֆայել Վարան (Ֆրանսիա, 21 տարեկան)

Մադրիդի «Ռեալի» կազմում  Իսպանիայի չեմպիոնին, գավաթակրին և Չեմպիոների լիգայի հաղթողին նույնիսկ  հարմար չէ դասել խոստումնալից երիտասարդների շարքին: Ռաֆայել Վարանն արդեն  եվրոպական ֆուտբոլի աստղերից մեկն է: Երեք տարի առաջ «արքայական» ակումբը «Լան»-ի 18-ամյա կենտրոնական պաշտպանին բերեց իր ակումբ: Այս ֆուտբոլիստն անցած երեք տարիների ընթացքում հասունացավ՝ դառնալով ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը: Միևնույն ժամանակ, Վարանը գնալով ավելի է զարգացնում իր խաղը:   

 Խոսե Խիմենես (Ուրուգվայ, 19 տարեկան)

Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպանը համարվում է ոչ միայն հավաքականի, այլև իր ակումբի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի ամենախոստումնալից ֆուտբոլիստներց մեկը: Իհարկե,  առայժմ Խիմենեսին դժվար է մրցակցել այս երկու կոլեկտիվներում հիմնական տեղ գտնելու համար: Սակայն, այն փաստը, որ այս 19-ամյա ֆուտբոլիստը, ով բարձր մակարդակներում փորձի պակաս ունի, ընդգրկվել է ազգային ընտրանու կազմում, արդեն շատ բան է ասում:  Անցյալ տարի Խիմենեսը Թուրքիայում տեղի ունեցած երիտասարդների աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: Հնարավոր է, Оսկար Տաբարեսը տաղանդավոր Խոսեին խաղային ժամանակի հնարավություն տա:

 Մաթիա դը Շիլյո (Իտալիա, 21 տարեկան)

Իռլանդիայի հավաքականի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ«Միլանի»՝ միաժամանակ երկու եզրերում խաղալու ունակություն ունեցող երիտասարդ պաշտպանը դաշտում անցկացրեց 90 րոպե: Մի հանգամանք, որը վկայում է Չեզարե Պրանդելիի՝ նրա հանդեպ ունեցած վստահության մասին: Նախընտրական խաղերում դե Շիլյոն դաշտում այնքան էլ հաճախ չէր հայտնվում, սակայն Կոնֆեդարացիայի առաջնությանը, ինչպես ասում են սուլոցից սուլոց դաշտում է եղել: Այս երիտասարդ տաղանդի վրա արդեն իրենց ուշադրությունն են սևեռել «Ռեալ»-ը և նրա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Կիսապաշտպանություն

  Բերնարդ (Բրազիլիա, 21)

Այս երիտասարդին անցած տարի փոխանցում էին ռուսական մի ակումբից մյուսին: Դոնեցկի «Շախտյորը»՝ 20-ամյա երիտասարդի համար վճարեց  25  մլն եվրո: Բերնարդը Սալեսաոյի ամենաերիտասարդ անդամներից մեկն է, բայց դա ամենեևին  էլ չի նշանակում, որ իր ընկերների խաղը կդիտի պահեստայինների նստարանից: Բերնարդը իր հաշվին արդեն ունի տասը գոլ՝ ազգային ընտրանու կազմում: Նա կարող է խաղալ հարձակվողների խմբի ցանկացած դիրքում:

 Հրանիտ Ջակա (Շվեյցարիա,21)

«Բորուսիա»-ի երիտասարդ  ֆուտբոլիստն արդեն իսկ ազգային հավաքականի հիմնական կազմի երկաթյա խաղացողներից է: Ջական  շատ լավ դրսևորեց նախընտրական խաղերում և կփորձի առավելագույս խաղալ նաև բրազիլական մարզադաշտերում: .

 Պոլ Պոգբա (Ֆրանսիա, 21 տարեկան)

Աշխարհի ամենաթանկարժեք խաղացողներից մեկը արդեն այսоր արժե  45 մլն եվրո: Իսկ չէ որ նա միայն վերջերս է որպես ազատ խաղացող «Մանչեստր Յունայթեդ»-ից տեղափոխվել«Յուվենտուս»: Թուրինում Պոգբան նպատակասլացորեն կատարելագործեց իր խաղը և մի խաղաշրջանի ընթացքում դարձավ  ոչ միայն «Յուվենտուսի», այլև ազգային հավաքականի առաջատարներից մեկը:Մի քանի оր անց բոլորը կտեսնեն,թե ինչի է ընդունակ այս խաղացողը:

 Ադնան Յանուզայ(Բելգիա, 19 տարեկան)

Դեռևս մեկ տար առաջ այս ֆուտբոլիստի մասին գիտեին միայն «Մանչեստր Յունայթեդի»,նվիրյալ ֆանատները, որոնք նրան հետևում էին ոչ միայն ակումբի, այլև երիտասարդական հավաքականի խաղերի ընթացում: Յունուզայը, որը կարող էր խաղալ Ալբանիայի, Անգլիայի կամ Կոսովոյի հավաքականներում, ընտրեց իր համար հարազատ Բելգիան:  Նունիսկ Ազարի, դը Բրյունեի, Միրալյասի և այլ աստղերի թիկունքում Յանուզայը դժվար չէ կորի և կորցնի իր համար այս շատ լավ հնարավորությունը:.

Հարձակվողներ

Սոն Խին Մին(Կորեա, 21 տարեկան)

Կորեայի հավաքականի գլխավոր աստղն առաջին անգամ ազգային ընտրանիիում խաղացել է 18-տարեկանում՝ Ասիայի -2011-ի գավաթում: Տաղանդը, աներևակայելի աշխատասիրությունը նրան բերեցին մեծ ֆուտբոլ: «Բայերի» ֆուտբոլիստը, ով Բունդեսլիգայում խաղում է արդեն չորս տարի, միաժամանակ երկու ոտքով էլ գերազանց հարված ունի, տիրապետում է անկրկնելի փոխանցումների և լավ է տեսնում դաշտը:  Նրա գործունեության հիմնական տարածքը աջ եզրն է:

   Ռոմելու Լուկակու (Բելգիա, 21 տարեկան)

Նայելով այս ֆուտբոլիստին, դժվար է հավատալ, որ  մայիսին լրացել է նրա  21 տարին:. Բելգիայի առաջնությունում նա առաջին անգամ խաղացել է 16 տարին լրանալուց ընդամենը մի քանի оր հետո: Անգլիայում այս ֆուտբոլիստը աչքի է ընկել ոչ միայն իր մարդաչափական տվյալներով, այլև առանձնահատուկ խաղով: «Էվերտոն»-ում խաղացող այս բելգիացին ուղղակի անկրկնելի է: Բրազիլայի աաշխարհի առաջնությունը կարող է Լուկակուի համար դառնալ իր աստղային ժամը:

Նախորդ հոդվածը‘Յանա Ամելինա. Բոլոր կողմերին ձեռնտու է պահպանել Ղարաբաղի շուրջ ստատուս քվոն ‘
Հաջորդ հոդվածը‘Միակ բանը, որին էսօրվա Սահմանադրությունը խոչընդոտում է, Սերժի վերարտադրվելն է’