‘Երիտասարդը գոլդ համարներով մեքենայով բախվել է թունելի արգելապատնեշին ‘

869

ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում` ստորգետնյա ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Մ. Մ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել՝ 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Հոնդա» մակնիշի 91 ՍՍ 091 պետհամարանիշով ավտոմեքենան: 

Նախորդ հոդվածը‘Չինաստան. Պայթյուններ կոմկուսի շենքի մոտ. Կա մեկ զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան՝ «միջքաղաքակրթական պորտալ»՝ Եվրատլանտիկայի և Եվրասիայի երկրների միջև ‘