‘Երիտասարդը մեղադրվում է անչափահի հետ ամուսնանալու համար’

1126

Գեղարքունիքի մարզի բնակիչ Վլադիմիր Մակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հունվար ամսին՝ քննությամբ չպարզված օրը, ամուսնացել է համագյուղացի անչափահաս Կ. Խ.ի հետ և նույն գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը՝ գիշերը, ու դրանից հետո մինչև Կ.Խանոյանի 16 տարին լրանալը` 2012 թվականի սեպտեմբերի 30-ը, Վ. Մակյանը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած Կ.Խանոյանի հետ, հայտնում է iravaban.net-ը:

Վլադիմիր Մակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ներկայումս կնոջ համար ամուսնության տարիք սահմանված է 17 տարեկանը, տղամարդու համար` 18-ը:

Այս պարագայում, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՝ քրեական գործ հարուցելու առիթի և փաստերի առկայության դեպքում, Վլադիմիր Մակյանին առաջադրված մեղադրանքի համար քրեական գործ կարող է հարուցվել անկախ տուժողի բողոքի առկայությունից: Փաստ է, որ գործով ամբաստանյալը սեռական հարաբերություններ է ունեցել տասնվեց տարին չլրացած անչափահասի հետ, որը՝ անկախ անչափահասի կամքից, քրեական օրենքով արգելված արարք է համարվում:

 

Նախորդ հոդվածը‘Տասնյակ զոհեր՝ «տոնական» հրմշտոցի հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան սեփականաշնորհում է իր նավահանգիստները’