‘Երիտասարդը ցած է նետվել «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից’

1535

Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել 22-ամյա մի երիտասարդ: Բարեբախտաբար երիտասարդը չի մահացել, նա ողնաշարի շրջանում ստացել է սալջարդ եւ կոտրվածքներ: Այս մասին գրում է news.am-ը:

Համաձայն աղբյուրի, բժշկի աշխատասենյակից դուրս գալուց հետո, ինքնասպանություն գործելու նպատակով կոտրել է հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանի ապակին և ցած նետվել:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Սե՛րժ, «այդ ո՞ւր՝ առանց Ղարաբաղ» ‘
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է ռուսաստանցի հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան’