‘Երիտասարդները ձեռ են առնում ոստիկանությանը’

1936

Օրեր առաջ ոստիկանության կենտրոնականի բաժին տարօրինակ բովանդակությամբ ահազանգ է ստացվել. երիտասարդը հայտնում էր, որ Զավարյան փողոցում գործող հյուրանոցային համալիրում ողջ գիշեր լավ կերել, խմել են, բայց փող չունեն վճարելու համար՝ նշելով, որ իրենց մոտ առկա է թմրանյութ եւ կեղծ թղթադրամներ: Ոստիկանությունը, մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ ոչ մի վեճ կամ քաշքշուք տեղի չի ունեցել. թմրանյութի փոխարեն ներարկիչի մեջ ջուր էր լցված, իսկ նման թղթադրամներ հեշտ է գտնել խաղալիքի խանութներում:

Հետաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները հաճախ են այցելում Երեւանի տարբեր ժամանցի վայրեր եւ չկարողանալով վճարել գումարը՝ որեւէ պատրվակ հորինում: Մասնավորապես՝ զանգում են ոստիկանություն՝ գումարը վճարելու պարտականությունից ազատվելու համար: 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհներ խոտածածկ տարածքներում’
Հաջորդ հոդվածը‘G7 երկրները հայտարարել են, որ դադարեցնում են Սոչիում «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստությունը ‘