‘Երիտասարդ զույգը Դուբայի լողափում համբուրվելու համար 12 ամսվա ազատազրկման է դատապարտել’

819

Դուբայի լողափերից մեկում 25-ամյա հնդիկը և 25-ամյա ֆիլիպինուհին, որոնք տեղի McDonald\’s-ի աշխատակիցներից են եղել, ձերբակալվել են հանրային վայրում անբարո պահվածքի մեղադրանքով և դատապարտվել 12 ամսվա ազատազրկման, գրում է  The Daily Mail պարբերականը:

Միջադեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, երբ մի կին Դուբայի ոստիկանությանը բողոք է ներկայացրել՝ հայտնելով, որ ծովափում մոտ մեկ ժամ համբուրվող և միմյանց հպվող տղամարդու և կնոջ է տեսել:

Ձերբակալվածները խոստովանել են, որ այդ օրը առանց լիցենզիայի ալկոհոլային խմիչք են ձեռք բերել, ինչը խստիվ արգելվում է Դուբայում, իսկ կնոջ տեսածը բացատրել են նրանով, որ երիտասարդը ստիպված է եղել արհեստական շնչառություն տալ իր ընկերուհուն, որի մոտ այդ պահին ասթմայի նոպա է սկսվել:

Դուբայի դատարանը չի բավարարվել նման բացատրությամբ: Ձերբակալվածներից յուրաքանչյուրը 12 ամսվա ազատազրկման է դատապարվել, ինչպես նաև՝ 1000 դիրխ (մոտ 8000 ռուսական ռուբլի) տուգանքի՝ ալկոհոլային խմիչքների անօրինական օգտագործման համար:

 

Նախորդ հոդվածը‘Բելգիան ընդունել է Երկրորդ համաշխարհային տարիներին հրեաների հալածանքների պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Նակամուրա – Արոնյան. տուրի կենտրոնական պարտիան՝ Ուղիղ’